Վիլյառեալը խաղում էր ինը հոգով պաշտպանությունում․ Ալեգրի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալից» կրած պարտությունը (0-3).

«Ես կխաղայի այնպես, ինչպես մենք խաղացինք 65 րոպե. տղաները լավ խաղացին: Ինչ-որ պահի «Վիլյառեալը» գնաց խորը պաշտպանություն, ու մի պահ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Պետք է ընդունել այս պարտությունը. Բայց ես չեմ կարող դժգոհել տղաներից, նրանք լավ խաղացին։ Ես ոչ մեկի վրա չեմ բարկանում:

Ես շնորհավորեցի Էմերիին, նա ճիշտ մոտեցավ այս խաղին. դա իրեն բնորոշ հանդիպումներից էր։ Պետք է առաջ շարժվել, վեճերը ոչ մեկին չեն օգնի։

Մենք փորձեցինք տեղաշարժել գնդակը, իսկ «Վիլյառեալը» ինչ-որ պահի խաղում էր ինը հոգով պաշտպանությունում, նույնիսկ չփորձելով հակագրոհել: Առաջին խաղակեսում մենք հնարավորություններ ունեինք, իսկ մրցակիցը նպատակ ուներ լրացուցիչ ժամանակ տեղափոխել խաղը կամ ցանկանում էր առավելագույնը քաղել որոշ դրվագներից։ Առաջին 11 մետրանոցի դեպքում մենք շատ միամիտ գործեցինք։ Հետո մենք ևս երկու գոլ բաց թողեցինք և կորցրեցինք խաղի վերահսկումը»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։