ՊՍԺ-ն սկսել է բանակցություններն իտալացի մարզչի հետ

ՊՍԺ-ն հետաքրքրված է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հրավիրելու հարցում։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, փարիզեցիների ղեկավարությունն արդեն սկսել է բանակցությունները իտալացի մասնագետի հետ։ Ըստ աղբյուրի՝ Կոնտեն լոնդոնյան ակումբի հետ իր պայմանագրում կետ ունի, որը թույլ է տալիս նրան հեռանալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

ՊՍԺ-ն 28 տուրից հետո 65 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Փարիզցիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայից՝ 1/8 եզրափակիչում պարտվելով Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3):

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում 8-րդն է։ Կոնտեն իր հերթին ակնարկել է, որ կարող է հեռանալ լոնդոնյան թիմից։ Մանրամասներն՝ այստեղ։