Կոնտեն ակնարկել է, որ կարող է հեռանալ Տոտենհեմից

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ ակումբից։ Պատճառը իտալացու հավակնություններն են, որոնք չեն համընկնում տնօրենների խորհրդի կարծքի հետ։

«Անկեղծ ասած, ես ունեմ իմ տեսլականը, և այն չի փոխվում: Այդպես է եղել անցյալում, այդպես է նաև ներկայում, այդպես կլինի նաև ապագայում։

Ես կհեռանամ, եթե տնօրենների խորհրդի տեսլականը չհամընկնի իմ հետ։

Ես ուզում եմ պայքարել հաղթելու համա։ Ցանկանում եմ պայքարել մրցունակ լինելու համար։ Ցանկանում եմ գավաթներ նվաճել այն մրցաշարերում, որոնց մասնակցում ենք։ Սա իմ տեսլականն է, և ես շարունակում եմ հավատարիմ մնալ դրան»,- մեջբերում է Կոնտեին 90min-ը: