Ռուս և բելառուս շախմատիստները կարող են հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մինչև հետագա ծանուցումը դադարեցրել է Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների մասնակցությունը իր հովանու ներքո անցկացվող մրցումներին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Միաժամանակ ռուս և բելառուս շախմատիստները կարող են հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո անհատական ​​միջազգային մրցաշարերում։

Ավելի վաղ ՖԻԴԵ-ն հայտարարել էր 2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Մոսկվայից Հնդկաստանի Չենայ քաղաք տեղափոխելու մասին։

Մրցաշարի անցկացման ժամկետները կազմակերպությունը կհայտարարի ավելի ուշ: