Ալլերը ցանկանում է կարիերան շարունակել իտալական ակումբում

Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սեբաստիեն Ալլերը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Միլանյան ակումբի տնօրենն արդեն հանդիպում է անցկացրել Ալլերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու 2021/2022 մրցաշրջանի ավարտին խաղացողի հնարավոր տեղափոխությունը։

«Այաքսը» ակնկալում է Ալլերի տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 35 միլիոն եվրո, իսկ «Ինտերը» հույս ունի նվազեցնել գինը: Ինքը՝ Ալլերը, ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ։

Հիշեցնենք, որ Ալլերը «Այաքսում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Նիդեռլանդների առաջնության 23 հանդիպման, դարձել 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ալլերը Կոտ դ’Իվուարի հավաքական է հրավիրվում 2020 թվականից։