Հեմիլթոնը ցանկանում է փոխել ազգանունը

Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն, Mercedes-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը խոսել է ազգանունը փոխելու մտադրության մասին.

«Դա շատ բան է նշանակում ինձ և իմ ամբողջ ընտանիքի համար: Ես շատ հպարտ եմ իմ ազգանունով՝ Հեմիլթոնով։

Այնուամենայնիվ, ձեզնից ոչ ոք չգիտի, որ մորս ազգանունը Լարբալեստիեր է։ Ես ևս այն ​​ներառելու իմ ազգանվան մեջ։

Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու է կինը կորցնում իր ազգանունը, երբ ամուսնանում է: Ես ուզում եմ, որ մայրիկիս ազգանունը նույնքան հայտնի լինի, որքան Հեմիլթոնը: Հուսով եմ, որ ես դա կանեմ շուտով: Ոչ այս շաբաթավերջին, բայց մենք աշխատում ենք դրա վրա»,- Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում racingnews365-ը։