Կանադան մերժել է Ուկրաինայի խնդրանքը՝ դադարեցնել վիզաների տրամադրումը NHL-ում խաղացող ռուս հոկեյիստներին

Կանադայի սպորտի նախարարությունը հրաժարվել է բավարարել Ուկրաինայի խնդրանքը՝ դադարեցնել վիզաների տրամադրումը NHL-ում խաղացող ռուս հոկեյիստներին։

Ինչպես հաղորդում է Match TV-ն՝ հղում անելով Կանադայի սպորտի նախարարի մամուլի քարտուղար Պասկալ Սեն-Օնժին, երկրի կառավարությունը նամակ է ստացել Օտտավայում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Բուկվիչից, որում նա խնդրում է չտալ վիզաներ NHL-ի ակումբների ռուս խաղացողներին։

Փաստաթղթում ասվում է, որ մարզական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են ազգային բյուջեից, պետք է հետևեն ոչ թե կառավարության, այլ միջազգային ֆեդերացիաների ցուցումներին։