Հոլանդը կարող է դառնալ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե միանա «Մանչեսթեր Սիթիին»։

«Քաղաքաբնակները» 21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստին առաջարկում են շաբաթական ավելի քան 500 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ, հայտնում է Daily Mail-ը:

Ներկա պահին Պրեմիեր լիգայում ամենաշատը վաստակում են Կրիշտիանու Ռոնալդուն (Մանչեսթեր Յունայթեդ) և Կևին դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի)՝ շաբաթական մոտ 385 հազար։

«Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ Հոլանդը առաջիկա մեկ ամսվա ընթացքում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ու Հոլանդն արդեն համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Տրանսֆերը, ստորագրման բոնուսը և Ռայոլայի միջնորդավճարը միասին գնահատվում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ: