Ատլետիկոն հետաքրքիր ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Ատլետիկոն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին» (1-1, 1-0):

Mister Chip-ը հայտնում է, որ «Ատլետիկոն» դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին ակումբը, որը դուրս եկավ քառորդ եզրափակիչ առանց սեփական հարկի տակ որևէ հաղթանակ տանելու։

Հիշեցնենք, որ խմբային փուլի տնային հանդիպումներում մադրիդյան ակումբը ոչ-ոքի է խաղացել «Պորտուի» հետ (0:0), ինչպես նաև պարտվել է «Լիվերպուլին» (2:3) և «Միլանին» (0:1):

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1։