Բարսելոնան մերժել է Նեյմարին ձեռք բերելու առաջարկը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամռանը կարող է հեռանալ թիմից։

RMC Sport-ը հայտնում է, որ ֆրանսիական ակումբն արդեն գնորդներ է փնտրում բրազիլացու համար։ Հիշեցնենք, որ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։

Առաջին հերթին ֆրանսիական ակումբը դիմել է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը մերժել է իր նախկին խաղացողին ձեռք բերելու առաջարկը. պարզապես գործարքի համար ակումբը գումար չունի:

Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ընդամենը 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։