Մեդվեդևին հնարավոր է չթույլատրեն մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին

Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը կարող է չմասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին, որը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Մեծ Բրիտանիայի Սպորտի նախարար Նայջել Հադլսթոնը հայտնել է, որ կառավարությունն արդեն քննարկում է այդ հարցը մրցաշարի կազմակերպիչների հետ։

Հադլսթոնը նշել է, որ ոչ ոք չի կարողանա մրցաշարում հանդես գալ Ռուսաստանի դրոշի ներքո։ Բայց սա կարող է բավարար չլինել:

Մեծ Բրիտանիայի սպորտի նախարարի խոսքով՝ թենիսիստներին կարող են լրացուցիչ պահանջներ առաջադրվել։ Հնարավոր է, որ ռուս մարզիկներից պահանջվի երաշխավորել, որ չեն աջակցի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը, գրում է Eurosport-ը։