Ազարը մոտ է Լոնդոն վերադառնալուն, բայց ոչ Չելսի

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա կիսապաշտպանը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ՝ «Նյուքասլը»:

Ազարը նախկինում ելույթ է ունեցել Անգլիայում։ 2012-ից 2019 թվականներին ֆուտբոլիստը եղել է «Չելսիի» խաղացող։

Բելգիացու գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։