Ատլետիկոյի ֆուտբոլիստներից ինչ-որ մեկն անընդհատ պառկած էր խոտածածկին․ Ռանգնիկ

Ռալֆ Ռանգնիկը քննադատել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների ժամանակ ձգելու փորձերը Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։

«Կարծում եմ, որ մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք. մենք մեծ ցանկությամբ էինք խաղում, բայց չկարողացանք դա մեկ կամ երկու գոլի վերածել: Մի քանի հնարավորություն ունեինք, երբ պետք է գոլ խփեինք, բայց չհաջողվեց դա անել։

Երկրորդ խաղակեսում մեզ համար հեշտ չէր, խաղն անընդհատ ընդհատվում էր։ Ինչ-որ մեկն անընդհատ պառկած էր խոտածածկին։ Մրցավարի որոշ որոշումներ տարօրինակ էին։

Չեմ ասի, որ դրանք որոշիչ դեր խաղացին, բայց մրցավարը շատ հաճախ չէր նկատում ժամանակը ձգելու փորձերը, իսկ ավելացված չորս րոպեն ուղղակի ծիծաղելի է»,- մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին BBC-ն։