Ասում են, որ վերջին տարիներին Ատլետիկոն թոփ չէ, սակայն Սիմենոնեն գիտի՝ ինչպես պետք է կազմակերպել խաղը․ Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է թիմի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» կողմից Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում մանկունիանցիները սեփական հարկի տակ պարտվեցին Դիեգո Սիմեոնեի թիմին 0-1 հաշվով։ Մադրիդում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

«Գովաբանության խոսքեր «Ատլետիկոյին».․․ Ամենուր ասում են, որ վերջին տարիներին սա թոփ մակարդակի թիմ չէ, սակայն նրա գլխավոր մարզիչը գիտի, թե ինչպես պետք է կազմակերպել խաղը։

Մադրիդցիներն այնքան խելամիտ էին՝ իրենց բոլոր ամենափոքր բաղադրիչներով, որ ցուցադրեցին իսկապես լավ թիմային ֆուտբոլ, ժամանակին գրավեցին անհրաժեշտ դիրքերը խաղադաշտում և արեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր թիմին՝ հաղթելու համար»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։