Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

«Ատլետիկոյի» հետ խաղի 47-րդ րոպեին Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում անցկացրած րոպեների թիվը հասցրեց 15909-ի։

Այսպիսով, նա գերազանցեց Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը, ով Չեմպիոնների լիգայում խաղացել է 15908 րոպե։ Վիճակագրությունը տրամադրում է Gracenote Live-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախկինում հանդես է եկել Չեմպիոնների լիգայում նաև Մադրիդի «Ռեալի» և «Յուվենտուսի» կազմում։