Նյուքասլն այս ամառ մեգատրանսֆեր է նախատեսում

«Նյուքասլ Յունայթեդը» մտադիր է ամրապնդել դարպասապահի դիրքը և այդ պատճառով դիտարկում է «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Goal-ը։

Ըստ աղբյուրի՝ այս ամառ Օբլակի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը մեծ կլինի, քանի որ նրա պայմանագիրը «Ատելտիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

Նշվում է, որ անգլիական ակումբի ճամբարում հետևում են սլովենացու շուրջ ստեղծված իրավիճակին։

Ինքը՝ Օբլակը, դեմ չէ Պրեմիեր լիգա տեղափոխվելուն, սակայն միայն այն ակումբ, որը պայքարելու է տիտղոսների համար։