Բետիսը պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվողի հետ

«Ֆլումինենսեի» 21-ամյա հարձակվող Լուիս Էնրիկեն տեղափոխվել է «Ռեալ Բետիս»: Այս մասին հայտնել է բրազիլական ակումբի նախագահ Մարիո Բիտենկուրը։

Նշվում է, որ Լուիս Էնրիկեն «Բետիսին» կմիանա Լիբերտադորեսի գավաթի խաղարկության ավարտից հետո։

Երիտասարդ հարձակվողի տրանսֆերի համար սպիտակ-կանաչները վճարել են 13 մլն եվրո։

Հավելենք, որ «Բետիսը» հաղթել է Լուիս Էնրիկեի տրանսֆերային մրցավազքը Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պայքարում։