37-ամյա հարձակվողով չես կարող հաղթել ԱՊԼ-ն․ Մերսոն

Փոլ Մերսոնը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Ես երբեք չեմ մտածել, որ Ռոնալդուի տրանսֆերը շատ լավն է: Նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» դեմ խաղում, և բոլորը խելագարվեցին, բայց ուղարկեք գնդակը տուգանային հրապարակ և Ռոնալդուն գոլ կխփի: Ամեն ինչ պարզ է։

Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում կմնա՞ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ոչ, հաստատ ոչ: Ես կզարմանամ, եթե նա մնա։ Չեմ կարծում, որ նոր մարզիչն այդքան փափուկ կլինի։ Կարծում եմ՝ թույլ էր Սուլշերը, թույլ էր նաև Ռանգնիկը։ Նոր մարզիչը պետք է շատ ուժեղ լինի։ Իմ կարծիքով, 37-ամյա հարձակվողով չես կարող հաղթել Պրեմիեր լիգան։

Մտահոգությունն այն է, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողն է և լավագույն ռմբարկուն։ Սա չի նշանակում, որ նա հաջողակ չի. նա աշխարհի ամենամեծ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն է և 37 տարեկան է։ 

Բայց դուք պետք է պատկերացնեք մեկ այլ բան. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նվաճել գավաթներ, այլ ոչ թե պարզապես հաշվել վիճակագրությունը և փորձել լինել չորրորդը»,- մեջբերում է «Արսենալի» նախկին հարձակվողին Sky Sports-ը։