Բարսելոնան ավելի շատ է ծախսում, քան կարող է վաստակել․ Լա լիգայի գործադիր տնօրեն

Լա լիգայի գործադիր տնօրեն Խավիեր Գոմեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակը։

«Ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար «Բարսելոնան» պետք է կրճատի ծախսերը կամ ավելացնի եկամուտը: Ուրիշ ճանապարհ չկա։

«Բարսելոնան» ավելի շատ է ծախսում, քան կարող է վաստակել, հետևաբար նրանք ունեն ծախսերի բացասական ցուցանիշ: Առայժմ ակումբը ​​կկարողանա միջոցներ ծախսել «1:4» սխեմայով, այսինքն՝ ստացված 10 միլիոնից թույլատրվելու է ծախսել 2,5 միլիոնը:

Այժմ «Բարսելոնային» նոր խաղացող ձեռք բերելու միակ տարբերակը կրճատելն է ներկայիս խաղացողների աշխատավարձերը: Դա կլինի այնքան ժամանակ, մինչև ակումբը կարողանա բավականաչափ գումար վաստակել»,- մեջբերում է Գոմեսին ESPN-ը: