Բենզեման պատմական ցուցանիշ է գրանցել

Մարտի 14-ին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում խոշոր հաշվով հաղթանակ տարան «Մալյորկայի» նկատմամբ։ Խաղն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների։

Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ Այժմ նա կարիերայում 413 գոլ ունի իր ակտիվում։

Այսպիսով, Բենզեման դարձավ պատմության մեջ ամենաարդյունավետ ֆրանսիացին՝ գերազանցելով Թիերի Անրիին (411):

Հարկ է նշել, որ 411 գոլի համար Անրիին անհրաժեշտ էր 917 հանդիպում, իսկ Բենզեմային՝ 843 խաղ։