Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է իր կարծիքով կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի` մադրիդյան ակումբում ապագայի մասին։
«Նա այս թիմի ներկան ու ապագան է: Դա պարզ է խաղացողի և ակումբի համար:
Երբ Մոդրիչը, Կազեմիրոն և Կրոսն արդեն շատ մեծ կլինեն ֆուտբոլ խաղալու համար, մենք կունենանք Կամավինգան, Վալվերդեն և երիտասարդ խաղացողներ Կաստիլիայից»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում Կամավինգան Լա Լիգայում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։