ՊՍԺ-ն դիտարկում է 10 մասնագետի թեկնածություն գլխավոր մարզչի պաշտոնում

ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում և արդեն կողմնորոշվել է այդ պաշտոնում հիմնական թեկնածուների հարցում։

Փարիզյան ակումբը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել Մաուրիսիո Պոչետինոյին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության պատճառով։

ՊՍԺ-ն դիտարկում է թիմի նոր մարզչի պաշտոնի տասը թեկնածուների, հայտնում է Sky Sports-ը։

Այդ թեկնածուներն են՝ Զինեդին Զիդանը (առանց ակումբի), Դիեգո Սիմեոնեն (Ատլետիկո), Մասիմիլիանո Ալեգրին (Յուվենտուս), Անտոնիո Կոնտեն (Տոտենհեմ), Էրիկ Տեն Հագը (Այաքս) Քրիստոֆ Գալտիեն (Նիցա), Միկել Արտետան (Արսենալ), Սիմոնե Ինձագին (Ինտեր), Լյուսիեն Ֆավրը (առանց ակումբի) և Տիագո Մոտան (Սպեցիա)։