Նա այս պահին անգլիացի լավագույն դարպասապահն է․ Ռոջերս

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդոն Ռոջերսը «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլին համարում է այս պահին լավագույն անգլիացի դարպասապահը։ 23-ամյա ֆուտբոլիստի ակտիվում այս պահին Անգլիայի հավաքականի կազմում ընդամենը 1 հանդիպում է։

«Ինձ համար նա այս պահին անգլիացի լավագույն դարպասապահն է։ Կարծում եմ՝ նա լավագույնն է։

Դա ցույց է տալիս առաջընթացն այն պահից, երբ նա տեղափոխվեց «Արսենալ»: Նա խաղում է մեծ ակումբում՝ մեծ ակնկալիքներով, և ես կարծում եմ, որ նա դա շատ լավ է անում։

Նա շատ սառնասիրտ ու հանգիստ է խաղում»,- Ռոջերսին է մեջբերում Daily Mail-ը: