Ռեալի նախկին ֆուտբոլիստը պաշտոն է ստացել նիդեռլանդական ակումբում

Նիդեռլանդների հավաքականի նախկին հարձակվող Կլաս-Յան Հունտելարը պաշտոն է ստացել «Այաքսի» սպորտային բաժնում։

38-ամյա Հունտելարը, ով ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է 158 գոլով՝ զիջելով միայն Յոհան Կրոյֆին (194), կօգնի Ջերի Համստրեին, ով կփոխարինի Մարկ Օվերմարսին։

Հունտելարը «Այաքսի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի հուլիսը։ Նա ժամանակին հանդես է եկել նաև «Ռեալի», «Շալկեի» և «Միլանի» կազմում։

2022 թվականի հուլիսի 1-ից Հունտելարը կսկսի մասնակցել նաև մարզչական դասընթացների։