Եվրո-2020․ Շվեդիա-Ուկրաինա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վերջին զույգի՝ Շվեդիայի ու Ուկրաինայի խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց ուկրաինացի ֆուտբոլիստ Զինչենկոն, ինչին շվեդները կարողացան պատասխանել միայն 43-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆորսբերգը։

Այսպիսով, քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկվի լրացուցիչ ժամանակում։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: