Բարսելոնան նոր տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» ամռանը բարձրակարգ հարձակվողի ձեռք բերելու կարիք կունենա:

Առաջնահերթ տարբերակը Էրլինգ Հոլանդն էր։ Սակայն, կատալոնական ակումբում վստահ չեն, որ կարող են ձեռք բերել նորվեգացու տրանսֆերը․ նրա տրանսֆերային մրցավազքում ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է։

Ըստ sport.es-ի՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ևս ընդգրկված է ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում: Լեհ ֆուտբոլիստի և մյունխենցիների պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը, կատալոնացիները հետևում են իրավիճակին։ Հայտնի է, որ ինքը՝ Լևանդովսկին, ավելի շատ հակված է դեպի «Ռեալ» տեղափոխությանը։

Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրած 35 խաղում խփել է 42 գոլ բոլոր մրցաշարերում։