Յուվենտուսը միացել է պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքին

Լոկատելիի և Զաքարիայի հետ պայմանագիր կնքելուց հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը «Լիլի» ֆուտբոլիստ Ռենատո Սանչեշին համարում է կիսապաշտպանության կատարյալ լրացում: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։

Արդեն այս ամիս նախատեսվում է հանդիպում խաղացողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ՝ քննարկելու հավանական տրանսֆերի մանրամասները։

Կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ծեր սինյորայի» մրցակիցներն են համարվում «Միլանն» ու «Արսենալը»։ Առաջինն արդեն կապվել էր խաղացողի հետ հունվարին, բայց չէր կարողացել համաձայնության գալ հենց «Լիլի» հետ: 

Հիշեցնենք, որ Ռենատու Սանչեշի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։