Իտալացի հարձակվողը՝ Ինտերի դիտակետում

«Ինտերը» հետաքրքրված է «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը բանակցություններ է վարում 23-ամյա իտալացու տրանսֆերի շուրջ եւ ֆավորիտ է հարձակվողի տրանսֆերի համար պայքարում։

Նշվում է, որ Սկամակայի տրանսֆերը «Ինտեր» գնահատվում է 40 միլիոն եվրո։ Միաժամանակ «ներաձուրիները» ցանկանում են գործարքի մեջ ներառել իրենց խաղացողներից մեկին՝ գինը իջեցնելու համար։

Այս մրցաշրջանում Սկամական «Սասուոլոյի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: