Տորգան Ազարը պատմել է Էդենի վիճակի մասին

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Տորգան Ազարը պատմել է եղբոր՝ Էդենի վիճակի մասին, որը վնասվածք էր ստացել Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղում (1-0):

«Էդենը իրեն մի փոքր ավելի լավ է զգում։ Այսօր առավոտյան սկսել է մարզադահլիճում բուժանձնակազմի հսկողությամբ մարզվել։ Էդենն ուզում է ուրբաթ օրը խաղալ Իտալիայի դեմ։ Ուզում է օգնել թիմին, ուզում է օգտակար լինել։ Հնարավոր ամեն բան կանի, որ մասնակցի այդ խաղին։

Էդենը կարևոր խաղացող է մեր թիմում։ Բոլորս հույս ունենք, որ կկարողանա խաղալ Իտալիայի դեմ։ Եթե նա չվերականգնվի, մեկ ուրիշն այդ դերն իր վրա կվերցնի»,- Տորգանի խոսքերն է փոխանցում Sporza-ն։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: