Հայտնի է՝ ով է ԱՊԼ-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Անցած ամիս Մատիպը Պրեմիեր լիգայում 4 հանդիպում է անցկացրել (բոլորը հաղթական), խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Մրցանակին հավակնել են նաև «Բարնլիի» պաշտպան Բեն Մին, «Նյուքասլի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերը, ինչպես նաև հարձակվողներ Չե Ադամսը «Սաութհեմփթոնից», Հարի Քեյնը «Տոտենհեմից» և Վիլֆրիդ Զահան «Քրիսթալ Փելասից»: