The Telegraph․ Մի քանի ակումբ հետաքրքրված է Տուխելի ծառայություններով

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարիերան շարունակելու այլընտրանքային տարբերակներ ունի:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, գերմանացի մասնագետի ծառայություներով հետաքրքրված է վեց ակումբ։

Մարզչի հավակնորդներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Կարմիր սատանաներն արդեն կապ են հաստատել նրա հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուխելը, չնայած պատժամիջոցներին, մտադիր է մնալ «Չելսիում»։