🎥/📷 Totogaming-ը մարտի 8-ին մեծարել է հայկական սպորտի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

«Totogaming» ընկերությունը մարտի 8-ին մեծարել է հայկական սպորտի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ անցկացնելով «Տարվա կին մարզիկ 2022» մրցանակաբաշխությունը։

Կանանց միջազգային օրվա առթիվ ընկերությունը սկիզբ է դրել մեկամսյա արշավի, որը կրում է «Ուժը սեռ չունի» խորագիրը։ «Totogaming» -ը տևական ժամանակ է՝ հանդես է եկել ««Totogaming» -ը սպորտի կողքին» նախաձեռնությամբ՝ դրա շրջանակում հանձն առնելով սպորտում կնոջը կարևորելու առաքելությունը։

Մրցանակներ են հանձնվել տարբեր մարզաձևերի 10 ներկայացուցիչների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում սպորտի զարգացման մեջ։ «Totogaming» –ի «Տարվա կին մարզիկ 2022» մրցանակին արժանացել են ծանրորդներ Նազիկ Ավդալյանը, Իզաբելա Յայլյանը, Լիանա Գյուրջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, հրաձիգներ Գոհար Հարությունյանը, Էլմիրա Կարապետյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և գեղասահորդուհի Թինա Կարապետյանը, ովքեր իրենց մրցանակները ստացան «Totogaming» –ի դեսպան, Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Դավիդ Մանոյանի կողմից։

Կանանց միամսյակի առիթով «Totogaming» ընկերությունը կանցկացնի տարաբնույթ միջոցառումներ, ինչի արդյունքում կին մարզիկների գործունեությունն էլ ավելի տեսանելի կդառնա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Միջոցառման լուսանկարները՝ ստորև