Քեյն․ Կատաղի Ուեմբլիի ձայները Անգլիայի հավաքականի ոչ մի խաղացող երբեք չի մոռանա

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Գերմանիայի դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։

 «Հիանալի օրվա հիանալի խաղ էր։ Կատաղի «Ուեմբլիի» ձայյները մեզնից ոչ ոք երբեք չի մոռանա։ Իդեալական օր էր։ Շաբաթ մեզ ևս մեկ մեծ օր է սպասվում։ Ուրախ էի մրցաշարում առաջին գոլս խփելու համար։ Հուսով եմ՝ կկարողանամ ավելի շատ գոլեր խփել։

Ցանկացած թիմ կնայի մեզ ու կիմանա, որ վտանգավոր ենք։ Իհարկե, ուզում ենք գոլ խփել ու միևնույն ժամանակ մեր դարպասն անառիկ պահել։ Դա պիտի անենք շաբաթ օրը։ Չի կարելի կտրվել խաղային գործընթացից։ Հույս ունեմ՝ Եվրոյի կիսաեզրափակչին ու եզրափակչին կվերադառնանք «Ուեմբլի»»,- Քեյնի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: